API մշակողների համար
Գեոկոդավորում, հակադարձ գեոկոդավորում, երթուղիներ և տեղեր՝ մեկ API-ով։ Հայերեն, ռուսերեն, անգլերեն։ OpenAPI 3.1, բանալիներ, քվոտաներ և օգտագործման վիճակագրություն։
Արագ սկիզբ
Երեք քայլ՝ բանալի, հարցում, պատասխան։ Բոլոր հարցումները GET են, պատասխանները՝ JSON (բացառությամբ բացահայտ geojson ձևաչափի)։
- Ստացեք բանալի կաբինետում՝ անվճար գրանցումից հետո։
- Ավելացրեք
X-API-Keyվերնագիրը (կամAuthorization: Bearer)։ - Կանչեք էնդփոյնթը և կարդացեք
results-ը։
Նույնականացում
Երկու ձև, նույն բանալին։ Բանալին ստեղծվում և չեղարկվում է կաբինետում, ունի նախածանց pk_ և ցուցադրվում է միայն ստեղծման պահին։
# տարբերակ 1 — վերնագիր curl -H "X-API-Key: pk_ՁԵՐ_ԲԱՆԱԼԻՆ" \ "https://navx.am/api/v1/status" # տարբերակ 2 — Bearer curl -H "Authorization: Bearer pk_ՁԵՐ_ԲԱՆԱԼԻՆ" \ "https://navx.am/api/v1/status"
| Պարամետր | Նկարագրություն |
|---|---|
X-API-Key | Գլխավոր ձևը։ Բանալու ամբողջական արժեքը՝ pk_… |
Authorization | Bearer pk_… — նույն բանալին, հարմար HTTP-գրադարանների համար |
| Դոմեն | Կաբինետում կարող եք կապել բանալին դոմենի հետ (example.am, *.example.am)՝ բրաուզերից CORS-ի համար։ |
| IP | Կամ IP-հասցեների/ցանցերի ցանկ՝ սերվերային ինտեգրացիաների համար։ |
| Քվոտա | Օրական և ամսական քվոտան՝ ըստ սակագնի, տես Սահմանափակումներ։ |
Էնդփոյնթներ
Բազային հասցեն՝ https://navx.am։ Բոլոր էնդփոյնթները պատասխանում են JSON-ով, սխալները՝ միասնական ձևաչափով։
Փորձարկում իրական API-ով
Ընտրեք էնդփոյնթը, լրացրեք պարամետրերը և կատարեք հարցումը։ Բանալին պահվում է միայն ձեր բրաուզերում (localStorage)։
{ }Սահմանափակումներ
Ամեն պատասխան պարունակում է X-RateLimit-Limit, X-RateLimit-Remaining և X-RateLimit-Reset (վայրկյան՝ մինչև պատուհանի վերականգնումը)։ Գերազանցումը՝ 429 և Retry-After։
| Սակագին | Գին, ֏/ամիս | Հարցում/րոպե | Օրական | Ամսական |
|---|---|---|---|---|
| … | ||||
code: quota_exceeded)։Սխալներ
Միասնական ձևաչափ՝ {"error":{"status","code","message","docs","request_id"}}։ request_id-ն պահեք դիմումի ժամանակ. նրանով գտնում ենք լոգերը։
| HTTP | code | Երբ |
|---|---|---|
| 400 | bad_request | Պարամետրը բացակայում է կամ սխալ է (կոորդինատներ, lang, profile) |
| 401 | invalid_key / unauthorized | Բանալին սխալ է, չեղարկված կամ չկա |
| 403 | forbidden | Բանալին արգելված է այս IP-ից կամ դոմենից |
| 404 | not_found | Տեղը կամ հասցեն չի գտնվել |
| 429 | rate_limited / quota_exceeded | Րոպեական լիմիթ կամ օրական/ամսական քվոտա |
| 502 | upstream_error | Գեոկոդերը կամ երթուղիչը չպատասխանեց |
| 503 | service_unavailable | Երթուղիչը ծանրաբեռնված է, կրկնել 1 վրկ հետո |
Նշումներ
lat,lon է (լայնություն, երկայնություն), ինչպես մարդն է գրում։ Փոխանցեք որպես մեկ տող՝ 40.1777,44.5126։ OSRM-ի հին /route/v1-ում դեռ lon,lat է։
lang=hy|ru|en ազդում է անվանումների, հասցեների և distance_text/duration_text-ի վրա։ Տվյալների բազայում կան նաև բնօրինակ անվանումներ՝ names.hy/ru/en։
/api/v1 է և չի փոխվի անհամատեղելիորեն։ Ամեն պատասխան ունի X-NavX-Api-Version։ Նոր վարքագիծը՝ նոր պարամետրով կամ v2-ով, հին դաշտերը չեն հեռացվի առանց 12 ամսվա ծանուցման։
Փոփոխություններ
/api/v1/geocode, /reverse, /route, /places, /places/{id}, /categories, /me, /plans, /status, OpenAPI 3.1, բանալիներ, լիմիթներ, CORS ըստ դոմենի։